Սեպտեմբերի 1-ից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան - Mediamax.am

7091 դիտում

Սեպտեմբերի 1-ից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը:

Այդ մասին ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի եւ պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում: Ռեկտորը նշել է, որ աշխատավարձի բարձրացումը հնարավոր կդառնա Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին այլեւս գումար չփոխանցելու արդյունքում:

 

Նախարարն ասել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը եւ ի՞նչ լուծումներ գտել:

 

Արամ Սիմոնյանը նշել է, որ մայր բուհը դեռեւս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետեւանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին