Հայ աշակերտները 2 մեդալ են նվաճել Ֆիզիկայի օլիմպիադայում - Mediamax.am

11594 դիտում

Հայ աշակերտները 2 մեդալ են նվաճել Ֆիզիկայի օլիմպիադայում


Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայ աշակերտները երկու մեդալ են նվաճել Լիսաբոնում կայացած «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գեւորգյանն արժանացել է արծաթե մեդալի:

 

Նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը եւ Քրիստինե Գրիգորյանը արժանացել են, համապատասխանաբար, բրոնզե մեդալի եւ գովասանագրի:

 

Հայաստանի թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, «Այբ» կրթական հանգույց) եւ Բիլոր Կուրղինյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին