«Լսարանում» ամենակարեւորն անկեղծության աներեւակայելի մթնոլորտն է - Mediamax.am

exclusive
8701 դիտում

«Լսարանում» ամենակարեւորն անկեղծության աներեւակայելի մթնոլորտն է


Լուսանկարը`


Մեդիամաքսը բազմիցս պատմել է «Լսարան» կրթական եւ մշակութաժամանցային համաժողովի մասին, որը հրեական «Լիմուդի» հայկական տարբերակն է: Այս տարի համաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-9-ը Մերձմոսկովյան հյուրանոցներից մեկում: Սա արդեն չորորդ «Լսարանն» է, ինչը վկայում է նախաձեռնության հաջողության մասին: Մենք զրուցեցինք «Լսարանի» հիմնադիրներից մեկի, City of Smile բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ֆանդրայզեր Ագնեսա Սարգսյանի հետ՝ խնդրելով նրան ներկայացնել կատարված աշխատանքի միջանկյալ արդյունքները:

 

Կարեւորը ոչ թե թվերն են, այլ մթնոլորտը

 

Իհարկե, թվերն ամեն ինչ ասում են: 2016 թվականին ամենից հաճախ այցելված «Լսարան»-ում ավելի քան չորս հարյուր մարդ կար: Ընդամենը չորս տարվա ընթացքում մոտ 100 բանախոսներ են հանդես են եկել որպես քննարկումների մասնակիցներ, վարպետության դասերի կազմակերպիչներ կամ դասախոսներ: Այս պահին մեր թիմում ավելի քան 30 մարդ կա, եւ այն ընդլայնվում է, թեեւ մենք ընդամենը 6 հոգով էինք սկսել աշխատանքը:

 

Ամեն դեպքում մեզ համար կարեւոր արդյունք են ոչ թե թվերը, այլ այն աներեւակայելի անկեղծ մթնոլորտը, որն արդեն ավանդական է դարձել եւ սպասում է «Լսարանի» մասնակիցներին: Մարդկանց պետք է հնարավորություն տալ ժամանակ անցկացնել ընկերների հետ, բացահայտել ինտելեկտուալ խաղերի միջոցով, պարել, լսել որակյալ դասախոսություններ, եւ այդ ամենը՝ ընտանիքի հետ: Թերեւս, այն պահը, որի համար ամեն տարի մի քանի ամիս մենք պատրաստում ենք «Լսարանը», տեղի է ունենում շաբաթ երեկոյան՝ համաժողովի ավարտի նախօրեին, երբ դասախոսություններից եւ մանկական ծրագրից հետո սկսվում է համերգը: Այդ պահին մարդիկ հաշված վայրկյաններում տարբեր անկյուններ են տեղափոխում աթոռները, որպեսի քոչարի պարեն: Դա թիմի համար երջանկության գագաթնակետն է:

 

Այսօրվա դրությամբ մեզ համար ամենամեծ նվաճումն այն է, որ այդ բազմաթիվ բաղադրիչները՝ լսարանը, բանախոսները, հայեցակարգը, կազմակերպումը հաջողությամբ աշխատում են: Եվ երկրորդը՝թիմում տիրող մթնոլորտը եւ հավասարության սկզբունքների եւ կարծիքների բազմազանության պահպանումը:

 

Ինչպես էր ամեն ինչ սկսվում

 

Ի սկզբանե մի գաղափար կար, որն երկար տարիներ մտմտում էին մեր թիմի երկու անդամներ՝ Անահիտ Անտոնյանը եւ Եվգենիա Տերյանը: Նարեկ Տերյանի շնորհիվ կարողացանք կյանքի կոչել այդ գաղափարը: Նարեկը, լինելով փորձառու մենեջեր մարդկանց բիզնես խմբերում միավորելու հարցում, կարողացավ հավաքել իսկապես աշխատունակ խումբ: Գաղափարն առանց թիմի եւ իրականացման այդպես էլ կմնար գաղափար:

 

Ճիշտ չէր լինի մեկնարկել «Լսարանը» «Լիմուդի» պես 4-օրյա ձեւաչափով: Մենք որոշեցինք հիմնվել «Լիմուդի» գլխավոր սկզբունքների վրա եւ որպես կանոն ընդունել այն, որ մեզ մոտ չկան ղեկավարներ եւ ենթականեր. սա, առաջին հերթին, կամավորական աշխատանք է: Բոլոր հակասական հարցերը մենք լուծում ենք քվեարկությամբ. երբեմն դա հոգնեցնում է, բայց այդպիսին է աշխատանքն ի օգուտ մեր հանրության շահերի:

 

Մենք սկսեցինք մարդկանց ներգրավել առաջին «Լսարանում», երբ ոչ ոք խմբում դեռ չգիտեր, թե ինչ է այն իրենից ներկայացնում եւ ինչու է պետք գնալ այնտեղ:

 

Ես ինքս դեռ 2015 թվականի սկզբին անցկացրեցի ավելի քան 200 հանդիպում, որտեղ յուրաքանչյուրին պատմում էի, թե ինչու է պետք մասնակցել «Լսարանին»: Բոլոր հարցերին պետք էր պատասխանել՝ ցանկացած հավանական մասնակցի հետ հանդիպելով, իսկ հնարավոր դոնորների հետ պետք էր երկարաժամկետ հարաբերություններ հաստատել եւ ներառել նրանց միջոցառումների մշակման գործընթացի մեջ:

 

Արդեն էլ չեմ հիշում, թե որքան այդպիսի հանդիպումներ եւ դասախոսություններ մենք անցկացրինք, որպեսզի «Լսարանի» առաջին համաժողովին 300 մասնակից եւ 30 խոսնակ ժամանի: Ամենադժվարը հենց հյուրերին ներգրավելն էր` նրանց, ով լիարժեք կվճարեր մասնակցության համար եւ կմնար գիշերելու: Մենք հասկանում էինք, որ պետք է թիրախավորենք 25-ից 30 տարեկան մասնակիցներին. նրանք այլեւս ուսանող չեն, բայց դեռ ցանկանում են սովորել:

 

Պետք էր նաեւ որոշել համաժողովի անվանումը: Այն պետք է փոխանցեր համաժողովի իմաստը եւ, միեւնույն ժամանակ, պարզ հնչեր նաեւ այլ լեզուներով: Դա բարդ գործընթաց էր, մենք ընտրություն էինք կատարում տարբեր հայերեն բառերից, սակայն Նարեկի մայրը առաջարկեց «Լսարան» անվանումը, որը ընդունվեց ձայների մեծամասնությամբ:

 

Հետաքրքիր վիճակագրություն

 

Պարզվեց, որ «Լսարանում» ամենահաջողակ թեմաները վերաբերում են բիզնեսին, հոգեբանությանը եւ սոցիոլոգիային: Պատմական թեմաները եւս հաջող ընթացք են ստանում, բայց դա ուղղակիորեն կախված է բանախոսից: Մասնակիցները ներկա են լինում հետաքրքիր թեմաներով դասախոսություններին կամ հայտնի անձանց ելույթներին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ երկրորդ անգամ նրանք գալիս են այն բանախոսի դասախոսությանը, որը կարող է արդյունավետ եւ պատկերավոր տեղեկատվություն փոխանցել:

 

Մենք անցկացնում ենք ընտանեկան կրթական համաժողովը քաղաքականությունից դուրս՝ խումբ հավաքելով կոնկրետ միջոցառմանը, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են միմյանց հետ եւ շփվում: Նպատակները երկուսն են` ձեռք բերել գիտելիքներ եւ օգտակար ծանոթություններ:

 

«Լսարանը» Հայաստանու՞մ

 

Այո, մենք պլանավորում ենք 2019 թվականին համաժողովը անցկացնել Հայաստանում, եթե մեզ ոչինչ չխանգարի: Հնարավոր է, հետագայում մենք մեկ այլ վայրում եւս անցկացնենք «Լսարանը», սակայն դա կախված է անմիջապես թիմից, որը կցանկանա միջոցառումն իրականացնել նոր վայրում:

 

Եվս մեկ «Լսարան»

 

Սոցցանցերում ակտիվորեն գովազդվում է եւս մեկ «Լսարան», որն անցկացվելու է հոկտեմբերի վերջին: Փաստն այն է, որ թիմի յոթ անդամներից մեկը` Եվգենյա Տերյանը, որոշել է առանձնանալ եւ զբաղվել իր սեփական նախագծով: Գիտեք, սա շատ իրատեսական իրավիճակ է: Եվ, փարք Աստծո, հայերը բոլորին կհերիքեն: Սակայն մեզ՝ մնացողների  համար «Լսարանը» նախագիծ չէ, մենք նախագիծ բառը չենք սիրում: Այն հանրություն է: Իսկ հանրությունը չի կարող պատկանել որեւէ մեկին:

Ի՞նչ նորություններ կան

 

Այս տարի մենք ունենք բանախոսների տպավորիչ խումբ, որոնցից շատերին լայն լսարանը չի ճանաչում: Սակայն նրանք հայտնի են նեղ շրջանակներում, եւ նրանց դասախոսությունների ընթացքում ի հայտ են գալու որոշակի թեմաներ՝ միգրացիա, պատժամիջոցներ, կրոնի հանդեպ ժամանակակից վերաբերմունք: Ակնկալվում է գենդերային թեմայով սադրիչ քննարկում, բացի այդ մենք հյուրերի համար փորձարկում ենք ֆլեշմոբ ձեւաչափը: Այնպես որ, գրանցվեք եւ առաջինն  իմացեք ամեն ինչ:

 

Լուսանկարները՝ «Լսարանի» արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին