Փաշինյան. Հայաստանում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները - Mediamax.am

6019 դիտում

Փաշինյան. Հայաստանում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրթական մրցույթներում լավագույն արդյունքը գրանցած աշակերտների եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների հետ հանդիպմանն ասել է, որ «Հայաստանում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները»:

«Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետեւ նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարեւոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար եւ ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից եւ մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները, եւ ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ հնարավորությունների ընդլայնվող դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է ամենակարեւոր արձանագրումը»,- ասել է վարչապետը: 

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է, որ «մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետից, ավարտած ցանկացած այլ մասնագիտության կամ զբաղմունքի տեր անձնավորությամբ, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է կրթությունը շարունակում իր համար ամենօրյա անելիք լինել»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին