Փաշինյան․ «Ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի» - Mediamax.am

6834 դիտում

Փաշինյան․ «Ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ նոր Հայաստանում ուսուցիչն ու դպրոցը «պետք է երեխային պատրաստեն թռիչքի»։

Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Սեւանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց ու մասնակցել է առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

 

«Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է, այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին դասարանցիներն են, ու այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի: Ի՞նչն է տարբերությունը, եւ ի՞նչը պետք է տարբերվի այս նոր իրավիճակում: Կարծում եմ՝ ամենակարեւոր արձանագրումը հետեւյալն է, որ նոր Հայաստանում կարեւորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը: Նոր Հայաստանում կարեւոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունների, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջեւ պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, այլ պետք է երեխային պատրաստեն թռիչքի` բառի բուն իմաստով, որովհետեւ մենք բոլորս մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի, որովետեւ եկել են ժամանակներ, որ, այո, մենք պետք է կարողանանք թռչել: Մենք պետք է կարողանանք հասնել շատ բարձր նպատակների եւ արդյունքների», - ասել է վարչապետը։

 

«Իսկապես սա նոր Հայաստան, նոր իրավիճակ է, եւ ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, հավատի, ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը: Հավատացեք՝ ձեր աչքերից այդ զգացողությունը ոչ միայն չի պակասելու, այլեւ ամեն օրվա հետ ավելի ու ավելի հզորանալու է, որովհետեւ դուք մի ժողովուրդ եք, ով հաղթել է, ով այլեւս սրանից հետո երբեք չի պարտվելու եւ միշտ լինելու է հաղթողի դերում», - նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին