Կրթական համակարգը պետք է օգնի ճանապարհ ընտրել, ասել է նախագահը - Mediamax.am

4105 դիտում

Կրթական համակարգը պետք է օգնի ճանապարհ ընտրել, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը եւ օգնի նրանց ճիշտ ճանապարհ ընտրել:

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ մշակութային ժառանգության, ազգային արժեքների պահպանության ու ազգային ինքնությանը վերաբերող հարցերի մասին:

 

Ուսանողները նախագահի հետ քննարկել են կրթաթոշակների տրամադրման մեխանիզմները, հետաքրքրվել մարզերից եկած երիտասարդների՝ իրենց բնակավայրերում աշխատելու հնարավորությունների մասին, քննարկել կրթական այլ հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին