Հայկական վիրտուալ համալսարանը հավակնում է լիցենզավորման - Mediamax.am

3029 դիտում

Հայկական վիրտուալ համալսարանը հավակնում է լիցենզավորման


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ Հայկական վիրտուալ համալսարանը հավակնում է լիցենզավորման:

«Վերջին 3.5 տարիների ընթացքում` որպես կրթության նախարար նման քայլի չեմ գնացել: Հայաստանում գործող մասնավոր բուհերի թիվը կրթության վերահսկողության շնորհիվ միայն պակասել է, եւ ոչ մի հատով չի ավելացել»,-ասել է Արմեն Աշոտյանը:

 

Նրա խոսքերով, վիրտուալ համալսարանն իր գործունեությամբ ապացուցել է, որ արժանի է պետության կողմից փաստացի ճանաչվելու եւ մատուցելու ֆորմալ կրթական ծրագրեր:

 

«Համալսարանը հայապահպանության խնդրին տալիս է ժամանակակից լուծում: Այս տարիների ընթացքում ստեղծվել է հայկական լուրջ էլեկտրոնային բովանդակություն»,- նշել է նախարարը:

 

Միաժամանակ կրթության նախարարը շեշտել է, որ համալսարանը հայկական բազմահազարանոց լսարանին հասանելի գործիք դառնալու խնդիր ունի:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին