83394 դիտում

Միջազգային դիտորդների զեկույցները «օբյեկտիվ էին եւ շատ մասնագիտական», ասել է Վիգեն Սարգսյանը


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասել է, որ մայիսի 6-ի ընտրությունները գնահատող միջազգային դիտորդների զեկույցները «օբյեկտիվ էին եւ շատ մասնագիտական»:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանը նկատել է, որ միջազգային դիտորդներն, ըստ էության, փաստել են, որ Հայաստանն այլեւս անցել է այն փուլը, երբ ընտրություններն ուղղակի գնահատման կարիք ունեն` չափանիշներին համապատասխանելու առումով:

«Տրվել են մասնագիտացված կարծիքներ ընտրությունների յուրաքանչյուր բաղադրիչի մասին եւ խորհուրդներ` հետագա բարելավումների համար», - ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

«Զեկույցները բավականին դրական են: Դրանցում կա նաեւ առանձին միջադեպերի քննադատություն, որը շատ օգտակար է, քանի որ այն թույլ է տալիս շտկել սխալները», - ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա շեշտել է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո Հայաստանի իշխանությունները ուշադիր վերլուծում են միջազգային դիտորդների զեկույցները ու համապատասխան քայլեր են ձեռնարկում օրենսդրական փոփոխությունների եւ դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է նաեւ, որ միջազգային դիտորդները հատուկ գնահատել են իշխանությունների քայլերը` ընտրական ցուցակները բարելավելու ուղղությամբ: «Մինչեւ ընտրությունները ցուցակները փակցված էին տեղամասերում, հասանելի էին համացանցում, եւ մեր բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեին ծանոթանալ դրանց եւ, անհրաժեշտության դեպքում,  շտկումներ պահանջել», - ասել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am