82910 դիտում

Հարուցվել է քրեական գործ ընտրությունների օրը լրագրողի աշխատանքը խոչընդոտողի հանդեպ


Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայան


Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից, Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը Երեւանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող 12/32  ընտրատեղամասի բակում նկարահանումներ կատարելիս ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը:

Հաղորդման համաձայն, Վարդանը մոտեցել է լրագրողին, դիտավորյալ հարվածելով նրա ձախ ձեռքին, գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը` դրանով իսկ խոչընդոտելով մասնագիտական գործունեությանը”:

Ոստիկանությունից հայտնել են, որ «արդեն պարզվել է ոմն Վարդանի ինքնությունը, այժմ պարզվում է նաեւ հասցված վնասի չափը»:

Ոստիկանությունը, սակայն, «ոմն Վարդանի» ազգանունը, կամ այլ տեղեկություններ չի հրապարակել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am