Զավեն Պողոսյան. Իմ աղջիկը - Mediamax.am

2282 դիտում

Զավեն Պողոսյան. Իմ աղջիկը


Լուսանկարը`


Թեպետ վախվխելով, բայց շատ ամուր գիրկս եմ առել ու ամբողջ մարմնով սեղմելեմ ինձ...

 

Անբացատրելի զգացողությամբ լցված շնչում եմ հոտը, ի՛մ աղջկա հոտը, շնչում ու զգում եմ հոտը ամբողջ ուժով, մոռացած ամբողջ օրվա հոգսն ու վազքը, թեթեւանում ու հանգստանում եմ այնպես, ասես ամբողջ օրս անցել է ծովափին ու մերսման սրահում։ Թեթեւության ու լռության մեջ հանկարծակի լսվում է՝

 

Արինա   —Աղո՜ւ …աղ–ո՜ւ–ղուղո՜ւ…ըղու…

 

Ծիծաղում ու ուրախանում եմ մանկան նման, մինչեւ որ իմ ու իմ աղջկա աչքերը, հատվում են իրար … ինչքա՜ն բարի են իմ աղջկա աչքերը՝ երկու կլոր աչքեր, պարզ ու այնքա՜ն անմեղ, որ մի պահ կտրվում եմ իրականությունից ու ինձ թվում է թե՝ ես կարճ ժամանակահատվածով իմ գիրկն եմ առել աշխարհի՝ մաքրությունը, բարությունը, լույսը , ջերմությունը, երազը , հրեշտակային սպիտակը, հարստությունը, փրկությունը, հանգստությունն ու սերը ամփոփված փոքրիկ մարմնի մեջ , փոքրիկ մարդուկի, իմ աղջկա ու իր՝ խոշոր ու կլոր աչքերի մեջ։ Աչքեր, որ խոսում են ավելին քան, խոսքերը՝ ծեր ու հայտնի իմաստունի, ու մինչեւ ուզում եմ հասկանալ, թե ինչ է ուզում ինձ փոխանցել իր աչկերով, նույնը ասում է լեզվով՝

 

Արինա   —Աղո՜ւ, ըգղո՜ւ ,ըղուղուղո՜ւ…

 

Երջանկությունից սիրտս թրթրում է մի պահ, սեղմում եմ ա՛մուր կրծքիս ու համբուրում եմ նուրբ ու բարակ մատիկները, ձեռքերը, ոտքերը, վիզը, գլուխը, ճակատը, այտերը, փորիկը ու զգում եմ, թե ինչպես է, իմ գրկում խունջիկ–մունջիկ գալիս իր ամբողջ մարմնով։ Ու այդ պահին ուզում եմ գոռալ, ուրախանալ, ծիծաղել, լացել, թռչկոտել, գոչել ու ասել բոլորին, որ իմ աղջիկն է , իմ ա՛մենա խելացի ու ա՝մենա սիրուն աղջիկը, իմ լույսը, իմ երազը, իմ միտքը, իմ արյունը, իմ ապագան ու … ու նորից լսվում է՝

 

Արինա —Աղո՜ւ,ղուղու–ղու,գղու–ըղու…

 

Ժպտում ենք երկուսով ու սուզվում երջանկության օվկիանոսը…

 

Ես շա՜տ եմ սիրում ի՛մ կնոջը, ու միշտ ասում եմ, որ ինքը՝ աշխարհի ա՜մենա լավ աշխարհն է, իսկ հիմա շնորհակալ եմ նրան, որ ինձ պարգեւեց այդ աշխարհի՝ ա՜մենա սիրուն ծաղիկը՝ հրաշքը…

 

13.07.15թ.–ի ժամը 16:25–ից սկսած իմ սրտում ու մտքում բաբախում է փոքրիկ, բարի ու հրաշք սրտիկ՝ իմ աղջիկը՝ իմ Արինան …

         

Թեպետ իմ աղջիկը դեռ երեք ու կես ամսական է, բայց ես կարողանում եմ նրան երջանկացնել ու կորզել իր չքնաղ ժպիտը։

 

Հավատացեք շատ քիչ բան է պետք, երեխային երջանիկ դարձնելու համար, ընդամենը իրենց հայրերի սերը, ջերմությունը, հոգատարությունը ու նվիրումը իրենց երեխանեին ու կնոջը, որի դեպքում իրենք կդառնան աշխարհի ա՜մենա երջանիկ արարածները…

 

Սիրե՛ք երեխանեին, բնությունը ու կենդանիներին, ինչպես ես՝ իմ Արինային, նրանք են ՝ մեր ապագան ու փրկությունը։

 

Ես: Ճիշտ եմ չէ՞ ասում.

Արինա: աղո՜ւ–ղու–ղու…

Ես: բա՜

Արինա: ըղո՜ւ.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին