Հայրեր եւ որդիներ. Պետրոսյաններ - Mediamax.am

exclusive
13673 դիտում

Հայրեր եւ որդիներ. Պետրոսյաններ


Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները
Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները

Լուսանկարը` Մեդիամաքս

Պրոֆեսոր Քրիստոֆոր Պետրոսյանն ավագը
Պրոֆեսոր Քրիստոֆոր Պետրոսյանն ավագը

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Մանկական վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան ավագը
Մանկական վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան ավագը

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները
Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստոֆոր Պետրոսյան ավագը ցարական բանակի սպայի հագուստով
Քրիստոֆոր Պետրոսյան ավագը ցարական բանակի սպայի հագուստով

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Ռաֆայել Պետրոսյան ավագը որդու եւ կնոջ հետ
Ռաֆայել Պետրոսյան ավագը որդու եւ կնոջ հետ

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները
Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանկական վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան ավագը վիրակապ դնելիս
Մանկական վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան ավագը վիրակապ դնելիս

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից


Երեւանի Այգեձոր փողոցի տներից մեկում արդեն 70 տարի բժիշկներ են ապրում: Պետրոսյանների արդեն երրորդ սերունդը հերթով-կարգով Հիպոկրատի երդում է տալիս` շարունակելով բժիշկ նախահոր` պրոֆեսոր Քրիստոֆոր Պետրոսյանի գործը:

 

Անունների կապն ու հին ադաթը

 

Քրիստոֆոր Պետրոսյան

 

«Պապիս հետ նույն անուն-ազգանունն ենք կրում: Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից մեր տոհմի բոլոր տղամարդիկ նույն երկու անուններն ունեն` Քրիստոֆոր կամ Ռաֆայել` արդեն չորս սերունդ: Պրոֆեսոր Քրիստոֆոր Պետրոսյանը, Ալեքսանդր Մանթաշովի կրթաթոշակով 1898-ին Բաքվից մեկնել է Ֆրանսիա` բժշկություն ուսանելու ու ապրել այնտեղ մինչեւ 1916-ը:  Հետո հին հայկական ադաթի համաձայն ինձ տվեցին պապիս անունը, որդուս` հորս անունը, թոռանս` իմ անունը: Բոլորս բժիշկներ ենք ու բժշկության նույն ուղղությունն ենք ընտրել` վնասվածքաբանությունը»:

Պրոֆեսոր Քրիստոֆոր Պետրոսյանն ավագը Պրոֆեսոր Քրիստոֆոր Պետրոսյանն ավագը

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Մանկական վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան ավագը Մանկական վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան ավագը

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Ռաֆայել Պետրոսյան

 

«Մեր ընտանիքի պատմությունը նման է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպին` մեկուկես դար նույն անուններն ենք կրում: Դրան գումարած նաեւ նույն մասնագիտությունն ունենք: Հայերին բնորոշ պատմություն է, նաեւ` հպարտության ու պատմելու առիթ, թե բժշկական ինչ ավանդույթներ ունի մեր ընտանիքը»:

Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ոչ բոլորը պետք է պրոֆեսոր դառնան

 

Քրիստոֆոր Պետրոսյան

 

«Պապս Ցարական Ռուսաստանի բժշկական ծառայության գնդապետ էր, հետո նաեւ Խորհրդային Հայաստանի Օրթոպոդիայի եւ տրավմատոլոգիայի ինստիտուտի հիմնադիրը, պրոֆեսոր: Դրանից հետո գիտնական-բժիշկ լինելու ավանդույթը կտրվեց: Ես ու հայրս` հայտնի վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյանը, մեծ կոչումների այդպես էլ չհասանք: Բոլորը պրոֆեսորներ չեն կարող լինել: Հիմա որդիս է վերականգնում ավանդույթը, բժշկական գիտությունների թեկնածու է, շուտով, հուսով եմ, դոկտորական ատենախոսություն կգրի»:

Քրիստոֆոր Պետրոսյան ավագը ցարական բանակի սպայի հագուստով Քրիստոֆոր Պետրոսյան ավագը ցարական բանակի սպայի հագուստով

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Ռաֆայել Պետրոսյան

 

«Հայրս շատ է ցանկանում, որ բժշկական բոլոր կոչումներին հասնեմ, բայց էդ ամեն ինչը ինձ շատ չի ոգեւորում: Տասը տարի անընդմեջ աշխատելով` ցանկացել եմ հմտանալ մասնագիտության մեջ` գիտական կոչումների հետեւից չընկնելով: Բայց հորս հորդորները լսելով ժամանակ եմ գտնում նաեւ գիտական աշխատանքների համար»:

 

Մի ընտանիք` վեց բժիշկ

 

Քրիստոֆոր Պետրոսյան

 

«Ինձ հաճախ կատակով հարցնում են` ես ու որդիս չենք պատրաստվում արդյոք մասնավոր հիվանդանոց բացել: Ես ու Ռաֆայելը վնասվածքաբաններ ենք, կինս ու դուստրերս` մանկական հոգեբույժներ, հարսս` սրտաբան, քույրս նույնպես բժիշկ է: Չգիտեմ ինչպես այդպես ստացվեց, բայց գոհ եմ` մեզ ճանաչում են որպես բժիշկների գերդաստան»:

Ռաֆայել Պետրոսյան ավագը որդու եւ կնոջ հետ Ռաֆայել Պետրոսյան ավագը որդու եւ կնոջ հետ

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Զանգ ընկերոջը

 

Ռաֆայել Պետրոսյան

 

«Ես մեծահասակների վնասվածքաբան եմ, հայրս` մանկական: Պատահում է, որ տարբեր վնասվածքներով երեխաների են բերում: Նման դեպքերում ապահովության համար միշտ զանգահարում եմ հայրիկին` անհրաժեշտ խորհուրդներն ու ցուցումները լսելու: Նա երեխաների հետ հեշտ է լեզու գտնում, ես` ոչ: Նման դեպքերում ավագ ընկերոջ խորհուրդը շատ կարեւոր է բժշկի համար»:

Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները Քրիստոֆոր եւ Ռաֆայել Պետրոսյան կրտսերները

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստոֆոր Պետրոսյան

 

«Եթե աշխատանքի ժամին Ռաֆոն զանգ է տալիս, ուրեմն հաստատ երեխայի հարց կա: Աշխատում եմ ճիշտ ուղղորդել ու իմացածս գիտելիքները փոխանցել: Երեխաների հետ դժվար է աշխատել, որդիս չուզեց իմ պես մանկական վնասվածքաբան լինել, բայց խորհուրդներիս կարիքը հաճախ է զգում»:

 

Սովորույթի ուժով, բայց ոչ պարտադրաբար

 

Քրիստոֆոր Պետրոսյան

 

«Թե հայրս, թե ես ու որդիս ծնված օրվանից տեսել ենք, թե ինչպես են տան մեծերը աշխատում, գիպս ու վիրակապ դնում: Ոչ մեկիս չեն ստիպել ընտրել բժշկի մասնագիտությունը, որդուս հետ միայն մեկ անգամ եմ զրուցել այդ թեմայով, ասաց` ուզում է Բժշկական համալսարան ընդունվի, ասացի` թե որոշել ես` գնա: Բայց վնասվածքաբանի մասնագիտությունը մեծ ջանքեր ու բնատուր ձիրք է պահանջում, ինչը մեր գեներում կարծես թե կա»:

Մանկական վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան ավագը վիրակապ դնելիս Մանկական վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան ավագը վիրակապ դնելիս

Լուսանկարը` Պետրոսյանների անձնական արխիվից

Ռաֆայել Պետրոսյան

 

«Չգիտեմ ուրիշ մասնագիտությունների դեպքում ինչպես է, բայց բժշկության դեպքում պարտադրանքը երբեք լավ բանի չի հանգեցրել: Մարդկանց թվում է, թե  Պետրոսյանները պարտադրանքի կամ ավանդույթը չխախտելու համար են բժիշկ դառնում, բայց այդպես չէ: Պարզապես սերը դեպի այս գործը ծնվում է դեռ մանկուց, հետո այլ ելք չի մնում, քան Բժշկական ընդունվելը»:

 

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին