Արամ Խաչատրյանը եւ Հովհաննես 23-րդը - Mediamax.am

exclusive
5487 դիտում

Արամ Խաչատրյանը եւ Հովհաննես 23-րդը


Արամ Խաչատրյանը եւ Հովհաննես 23-րդ Պապը
Արամ Խաչատրյանը եւ Հովհաննես 23-րդ Պապը

Լուսանկարը` Արամ Խաչատրյանի թանգարանի արխիվից


1963 թվականի համերգի առիթով Վատիկան մեկնած Արամ Խաչատրյանին հայազգի կարդինալներից մեկն ասում է, որ Հռոմի Պապ Հովհաննես 23-րդը իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել:

 

Արամ Խաչատրյանին ուղեկցող մարդիկ ու ԽՍՀՄ դեսպանատան աշխատակիցները զարմանքով են լսում լուրը՝ Խորհրդային միության քաղաքացիները հաճախ չէին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մոտ ընդունելության արժանանում:

 

Հանդիպումը շատ լավ է անցնում, Պապն Արամ Խաչատրյանին ջերմ ընդունելության է առաջացնում:

 

Երբ Արամ Իլյիչը վերադառնում է հյուրանոց, նրան տալիս են Պապի հետ հանդիպման լուսանկարը: Կոմպոզիտորը զարմանում է, թե ե՞րբ են հասցրել տպագրել լուսանկարը, այն էլ՝ գունավոր:

 

Հաջորդ օրը շատ թերթեր լույս տեսան մաեստրոյի եւ Հռոմի Պապի հանդիպման այս լուսանկարով:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին