ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում ծնված նկարը - Mediamax.am

exclusive
20055 դիտում

ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում ծնված նկարը


Լուսանկարը` Դավիթ Հակոբյան


2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում կայացել էր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը եւ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը:

 

Ընդմիջումներից մեկում Հայաստանի նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը լուսանկարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ստեղծելով շատ յուրահատուկ դիմանկար:

 

Մեդիամաքսը խնդրեց Դավիթ Հակոբյանին պատմել այն մասին, թե ինչպես ծնվեց լուսանկարը:

 

«Այդ վայրի յուրահատուկ լուսավորությունը նախապես էի նկատել եւ ցանկանում էի ՀՀ նախագահին այդտեղ լուսանկարել: Սակայն երբ նախագահները նիստերի դահլիճից դուրս եկան, առաջինը եկավ Նազարբաեւը, իսկ նրա հետեւից զրուցելով գալիս էին Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը: Այնպես որ մեր նախագահին չկարողացա նկարել այնպես, ինչպես ցանկանում էի, բայց փոխարենը ստացվեց այս լուսանկարը: Հաշվի առնելով, որ Նազարբաեւը ԱՊՀ ստեղծողներից մեկն է, կարծում եմ, խորհրդանշական նկար է ստացվել», - պատմել է Դավիթը:

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Նա խոստովանում է, որ նկարելու պահին չէր զգում, որ լուսանկարն հենց այդպիսին կստացվի:

 

«Արդյո՞ք Ղազախստանի նախագահը նկատել էր, որ լուսանկարում ես իրեն» հարցին Դավիթը պատասխանում է.

 

«Չնկատելն անհնարին էր, քանի որ այդ վայրում մի քանի տասնյակ լուսանկարիչ էր աշխատում»:

 

Դավիթը պատմում է, որ լուսանկարը ցույց է տվել Նուրսուլթան Նազարբաեւի մամուլի քարտուղարին, որն այն շատ է հավանել եւ խնդրել է ուղարկել իրեն:

 

Ամենայն հավանականությամբ, լուսանկարն արդեն տարածվել է Ղազախստանում՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան Դավիթը մի քանի հեռախոսային հարցազրույց է տվել ղազախստանյան լրատվամիջոցներին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին