Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդիպել են Պրահայում - Mediamax.am

2649 դիտում

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդիպել են Պրահայում


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Պրահայում, Արեւելյան գործընկերության բարձր մակարդակի հանդիպման շրջանակում, կայացել է Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը:

«Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջեւ կառուցողական համագործակցության համար», - հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 

Բացի երկկողմ համագործակցության հարցերից, Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին