ՄԻԵԴ-ը համաձայնել է բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որոշումը - Mediamax.am

4686 դիտում

ՄԻԵԴ-ը համաձայնել է բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որոշումը


Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը
Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է շվեյցարական կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի՝ դեկտեմբերին կայացրած վճիռը բողոքարկելու պահանջը:

Ինչպես հաղորդում է ՄԻԵԴ պաշտոնական կայքը, շվեյցարական կառավարության դիմումով գործը փոխանցվել է ՄԻԵԴ Վերին պալատ:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքը 2005 թ-ին  Շվեյցարիայում կազմակերպված մի գիտաժողովի ընթացքում Հայոց ցեղասպանությունը որակել էր որպես «միջազգային սուտ»: Այս հայտարարության համար շվեյցարական դատարանն 2008 թ-ին թուրք գործչին դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 3 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Սակայն 2013 թ-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Դողու Փերինչեքի հայցը ընդդեմ Շվեյցարիայի` նշելով, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

 

Ավելի վաղ Մեդիամաքս-ը անդրադարձել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին եւ Հայաստանի համար դրա հնարավոր հետեւանքներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին