Հերբերտ Զալբերը կդառնա ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում - Mediamax.am

5773 դիտում

Հերբերտ Զալբերը կդառնա ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում


Հերբերտ Զալբերը
Հերբերտ Զալբերը

Լուսանկարը` http://www.osce.org


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ անդամ-երկրները հավանություն են տվել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրված Հերբերտ Զալբերի թեկնածությանը:

Թեկնածությունն առաջադրել էր ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

 

Պաշտոնական նշանակումից հետո դեսպան Զալբերը հունիսի 17-18-ը Ժնեւում կայանալիք վրաց-ռուսական քննարկումներին կներկայանա որպես ԵՄ-ն ներկայացնող համանախագահ: 

 

Հերբերտ Զալբերը աշխատել է Գերմանիայի ԱԳՆ-ում, պաշտոններ է զբաղեցրել Բելգրադի, Վիենայի եւ Մոսկվայի դեսպանատներում: Դեսպան Զալբերը նաեւ ղեկավարել է ԵԱՀԿ Ալմաթիի գրասենյակը եւ ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնը:

 

Այս պաշտոնում Հերբերտ Զալբերը կփոխարինի ֆրանսիացի դիվանագետ Ֆիլիպ Լեֆորին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին