Ռուս զինվորականները վարժանքներ են անցկացնում Հայաստանում - Mediamax.am

6044 դիտում

Ռուս զինվորականները վարժանքներ են անցկացնում Հայաստանում


Լուսանկարը` Reuters/Scanpix


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմական բազայում մեկնարկել են ծավալուն հրամանատարաշտաբային վարժանքներ, որոնք կանցկացվեն մինչեւ շաբաթվա վերջ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքներին մասնակցում են ավելի քան 600 զինծառայողներ եւ 200 միավոր ռազմական տեխնիկա: 

 

«Ալագյազ» եւ «Քամհուդ» ուսումնամարզական համալիրներում անցկացվող համալիր վարժանքներին մասնակցում են տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ, զրահատեխնիկա եւ հրետանի:

 

Վարժանքների որոշ փուլերին կմասնակցեն ПВО БУК-М1-2 եւ С-300В զենիթա-հրթիռային համալիրները եւ МиГ-29 ինքնաթիռները:

 

Վարժանքներում ներգրավված են նաեւ անօդաչու թռչող սարքեր:

 

«Նմանատիպ միջոցառումներ անցկացվում են տարին երկու անգամ՝ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ծառայություն անցնող ռուսաստանյան զինծառայողների վերապատրաստման եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման իրական գործող համակարգի ստեղծման նպատակով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում», - նշել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին