Հայաստանն ակնկալում է ԵՄ հետ համագործակցության նոր իրավական հիմքեր ձեւավորել - Mediamax.am

3169 դիտում

Հայաստանն ակնկալում է ԵՄ հետ համագործակցության նոր իրավական հիմքեր ձեւավորել


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PACE/Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ակնկալում է քայլեր ձեռնարկել Եվրամիության հետ համագործակցության նոր իրավական հիմքեր ձեւավորելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին հուլիսի 22-ին Բրյուսելում ասել է  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդես գալով  Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը:

 

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների եւ առաջընթացի վրա:

 

«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը եւ Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արեւելյան գործընկերության ձեւաչափում շարունակելու եւ ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարեւորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձեւավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը եւ, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանը նաեւ ասել է, որ Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին