ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին սկսել «լուրջ բանակցություններ» - Mediamax.am

3366 դիտում

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին սկսել «լուրջ բանակցություններ»


Ջոն Հեֆերնը
Ջոն Հեֆերնը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր իր տեսաբլոգում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցն է դադարեցնել բախումները հենց հիմա:

 

«Ինչպես նշել է դեսպան Ուորլիքը (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը - խմբ.) սա սառեցված հակամարտություն չէ: Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում բոլորին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր լարվածության նվազեցման եւ հրադադարը հարգելու համար”,- նշել է Հեֆերնը :

 

ԱՄՆ դեսպանը ասել է, որ «սպառնալիքները եւ կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում»՝ շեշտելով, որ «այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

 

«Կոչ ենք անում կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Հաշվեհարդարը եւ հետագա բռնություններն ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը»,- ասել է Ջոն Հեֆերնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին