Իրաքում ՀՀ քաղաքացիություն ընդունողներն անձնագիր կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում - Mediamax.am

4864 դիտում

Իրաքում ՀՀ քաղաքացիություն ընդունողներն անձնագիր կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Իրաքում ՀՀ քաղաքացիություն ընդունողներն անձնագիր կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին որոշումը հաստատվել է գործադիրի այսօրվա նիստում:

 

«Որոշմամբ նախատեսվում է փոփոխություն կատարել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները, ընդունելով ՀՀ քաղաքացիություն, անձնագիր կարող են ստանալ ոչ միայն ՀՀ-ում, ինչը պարտադիր պայման է, այլեւ այդ երկրում  ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում: Ներկայումս այդ ցանկում Սիրիան ու Լիբանանն են: Որոշման նախագծով առաջարկվել է ցանկում ավելացնել նաեւ Իրաքը»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

Նրա փոխանցմամբ, դա միակ արտոնությունը չէ, որ ՀՀ իշխանությունները նախատեսում են Իրաքում իրավիճակի հետ կապված. «ՀՀ քաղաքացիությունն ընդունող անձինք ազատվելու են վիզայի, կացության կարգավիճակ ստանալու եւ անձնագիրը ստանալու ու փոխանակելու տուրքերից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին