Հայաստանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը ԱԳ նախարարի մակարդակով, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

3563 դիտում

Հայաստանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը ԱԳ նախարարի մակարդակով, ասել է Սերժ Սարգսյանը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու նորընտիր նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, եւ, «հավանաբար, մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, օգոստոսի 24-ին մասնակցելով «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարին եւ պատասխանելով մասնակիցների հարցերին՝ Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաեւ, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ եւ սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը դեպի անմար կրակ, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է:

 

Թուրքիայի 12-րդ նախագահի՝ Ռեջեբ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը կկայանա օգոստոսի 28-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին