ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին - Mediamax.am

5084 դիտում

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին


Նուրսուլթան Նազարբաեւը
Նուրսուլթան Նազարբաեւը

Լուսանկարը` http://news.mail.ru


Երեւան: Մեդիամաքս: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին:

Այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ նախօրեին Մինսկում Մաքսային միության անդամ երկրներինախագահների հանդիպումից հետո:

 

Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը համաձայնել են, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում անցկացվեն բանակցություններ, որոնց արդյունքում կորոշվի ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին