Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ խաղաղապահները պատրաստ են Ուկրաինայում առաքելության մասնակցելուն - Mediamax.am

3273 դիտում

Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ խաղաղապահները պատրաստ են Ուկրաինայում առաքելության մասնակցելուն


Նիկոլայ Բորդյուժան
Նիկոլայ Բորդյուժան

Լուսանկարը` www.vestikavkaza.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ կազմակերպության խաղաղապահ ուժերը պատրաստ են ցանկացած բարդ գործողությունների իրականացմանը, նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ խաղաղապահ ուժերի օգտագործման մասին որոշումը պետք է ընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, որին անդամակցում են կազմակերպության անդամ-երկրների նախագահները:

 

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ձեւավորվել են մի քանի տարի առաջ: Խաղաղապահ զինծառայողները անհատապես լավ պատրաստվածություն են անցել, ստոաբաժանումները հագեցած են անհրաժեշտ զինատեսակներով եւ տեխնիկական միջոցներով: Խաղաղապահ խնդիրներ լուծելու դրանց ունակությունը, այդ թվում  նաեւ հավաքական ուժերի կազմում, ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում: Կարելի է արձանագրել, որ այդ ուժերը պատրաստ են մասնակցել ցանկացած բարդության խաղաղապահ առաքելության, ինչի մասին եւս մեկ անգամ վկայել են Ղրղզստանում անցկացված համատեղ  վարժանքները»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով Ուկրայինայի արաեւլքում ՀԱՊԿ խաղաղապահներին օգտագործելու մասին հարցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին