ԿԽՄԿ. Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանից տեղափոխվել է երրորդ երկիր - Mediamax.am

exclusive
3982 դիտում

ԿԽՄԿ. Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանից տեղափոխվել է երրորդ երկիր


Լուսանկարը` betssonflash.com


Անցյալ տարվանից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանից տեղափոխվել է երրորդ երկիր:

Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի աշխատակից Վալերի Յուրմակը:

 

«Օգոստոսի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել է, որ հայ ռազմագերին լքել է Ադրբեջանի տարածքը եւ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ նրա տեղափոխումը ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել էին ռազմագերուն»,- ասել է աղբյուրը:

 

Վալերի Յուրմակի խոսքերով, ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացրել են Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքին եւ հայաստանյան իշխանություններին՝ ռազմագերու երրորդ երկիր տեղափոխվելու մասին:

 

2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին