Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում - Mediamax.am

1400 դիտում

Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում


Լուսանկարը` http://media2.s-nbcnews.com


Երեւան: Մեդիամաքս: Շոտլանդիայում կայացած հանրաքվեի պաշտոնական արդյունքների համաձայն, շոտլանդացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել անկախացմանը Միացյալ Թագավորությունից:

«Պե՞տք է Շոտլանդիան լինի անկախ պետություն» հարցին՝ շոտլանդացիների 45,7 % պատասխանել է «այո», 54.3 %-ը ՝ «ոչ»: 

 

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում, ձայները բաշխվել էին հետեւյալ ձեւով՝  61 %-ը «դեմ» է քվեարկել անկախացմանը, 39 %-ը՝ «կողմ»:

 

Շոտլանդիայի նախարարի առաջին տեղակալ Նիկոլա Ստերջենն արդեն հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախացման կողմնակիցները պարտություն են կրել հանրաքվեում:

 

Հանրաքվեին մասնակցել է ավելի քան 4 միլիոն մարդ: 

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով Շոտլանդիայում կայացած հանրաքվեն, ասել է.

 

«Անկախ հանրաքվեի արդյունքներից շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի իրացման դրսեւորում: Որեւէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին