Հայաստանը «շուտով» կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

1325 դիտում

Հայաստանը «շուտով» կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ասել է Նալբանդյանը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ «Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր մեր երկրի տնտեսական եւ ռազմավարական շահերով»։

Էդվարդ Նալբանդյանն այդ մասին ասել է, ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում:

 

«Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը եւ շուտով դա կիրականացվի», - ասել է նախարարը:

 

Նա նշել է, որ անցյալ նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովին Հայաստանը եւ Եվրոպական միությունը համատեղ հայտարարությամբ երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու հանձնառությունը եւ «մենք շարունակում ենք մեր աշխատանքներն այս ուղղությամբ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին