Տիգրան Բալայան. Խաղաղության համաձայնագրի մշակումը հնարավոր է միայն հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց հետո - Mediamax.am

exclusive
3222 դիտում

Տիգրան Բալայան. Խաղաղության համաձայնագրի մշակումը հնարավոր է միայն հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց հետո


Տիգրան Բալայանը
Տիգրան Բալայանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի մշակմանը հնարավոր է անցնել միայն հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուց հետո:

Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է սկսել աշխատանքը խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ:  

 

«Այնպիսի տպավորություն է, թե ադրբեջանցի պաշտոնյաները կարծում են, որ եթե մի քանի անգամ բարձրաձայն արտահայտեն ինչ-որ անիրական մտքեր, ապա դրանք կարող են համոզիչ դառնալ»,- նշել է Տիգրան Բալայանը:

 

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ նախ պետք է համաձայնեցնել խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել խաղաղության համաձայնագրի մշակմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին