Եվրոպան չի մոռանում իր արեւելյան գործընկերներին, Երեւանում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը - Mediamax.am

3654 դիտում

Եվրոպան չի մոռանում իր արեւելյան գործընկերներին, Երեւանում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր Երեւանում հայտարարել է, որ «անկախ բոլոր ճգնաժամերից` Եվրոպայում մոռացության չեն մատնում արեւելյան գործընկերներին»:

«Չնայած Ուկրաինայում տիրող ճգնաժամին, Եվրոպան ջանք չի խնայում արեւելյան իր մյուս գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար: Չի կարելի մոռացության մատնել նրանց: Արեւելյան գործընկերները չեն կորցնում իրենց կարեւորությունը մեզ համար»,- ասել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` Երեւանում հանդես գալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 

Նրա խոսքերով, կարեւոր է, որպեսզի երկրների միջեւ «լավ հարաբերությունները գոյատեւեն անգամ ճգնաժամերից հետո»:

 

Նախարարն ասել է, որ Գերմանիան հարգանքով է մոտենում Հայաստանի բոլոր, այդ թվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմանը:

 

«Ուրախալի է, որ Հայաստանն իր անդամակցությունն այդ կառույցին չի դիտարկում որպես խոչընդոտ Եվրամիության հետ երկխոսության զարգացման համար»,- ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին