Գերմանիան պատրաստ է օգնել Թուրքիային «անցյալից դասեր քաղելու» հարցում - Mediamax.am

2770 դիտում

Գերմանիան պատրաստ է օգնել Թուրքիային «անցյալից դասեր քաղելու» հարցում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր Երեւանում ասել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել Թուրքիային դասեր քաղել եւ ընդունել սեփական անցյալը, սակայն նման ցանկություն պետք է գտնվի հենց Թուրքիայում:

«Մենք հիշում ենք, որ 1915 թ-ին մեկ ու կես միլիոն մարդ սարսափելի ջարդերի զոհ են դարձել: Գերմանիան պատրաստ է այլ երկրնրերի հետ կիսել իր՝ անցյալից դասեր քաղելու փորձը: Թուրքիայի ղեկավարների հետ իմ զրույցներում մենք հիշատակում ենք այդ մասին եւ նշում, որ բարդ հարյուրամյակից հետո Գերմանիան եւ Ֆրանսիան գտել են հաշտության ճանապարհը, որովհետեւ չեն լռել եւ մոռացության չեն մատնել պատմության սարսափելի իրադարձությունները»,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

 

Նախարարն ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել Երեւանին եւ Անկարային հաշտության ճանապարհ գտնելու հարցում, սակայն դա մի որոշում է, որը պետք է ընդունվի հենց Հայաստանում եւ Թուրքիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին