ՀՀ ԱԳ նախարար. Ադրբեջանցի բազմաթիվ գրոհայիններ հանդես են գալիս “Իսլամական պետության” շարքերում - Mediamax.am

2387 դիտում

ՀՀ ԱԳ նախարար. Ադրբեջանցի բազմաթիվ գրոհայիններ հանդես են գալիս “Իսլամական պետության” շարքերում


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր միջազգային հանրության ուշարդությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ "Ադրբեջանից բազմաթիվ գրոհայիններ” հանդես են գալիս "Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման շարքերում:

“Հայտնի է, որ Ացախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը Աֆղանստանից եւ այլ վայրերից վարձել էր միջազգային ահաբեկչական կառույցների հետ սերտ կապեր ունեցող բազմաթիվ վարձկանների: Այսօր Ադրբեջանում ասում են, որ պայքարում են ծայրահեղականների դեմ: Չէի մեկնաբանի այդ պայքարի արդյունավետության կամ անկեղծության մակարդակը: Մեկ բան ակնհայտ է, որ բազմաթիվ գրոհայիններ Ադրբեջանից մասնակցում են այսպես կոչված “Իսլամական պետություն” խմբավորման գործողություններին”,- այսօր Երեւանում Լիտվայի ԱԳ նախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: 

 

Երեկ մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում ադրբեջանական, հաղորդել էին, որ խմբավորման դեմ պայքարող կոալիցիոն ուժերի հարվածների արդյունքում սպանվել է հայտնի ահաբեկիչ Հալեթ Ազերին, ով նախկինում հայտնի էր որպես Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական պարտիզանների խմբի ղեկավար:

 

“Պետք է գիտակցել, որ ահաբեկչությունը կարող է վերածվել անկառավարելի բռնարարքի: Ահաբեկիչների կողմից այդ գործողությունները եւս մեկ անգամ հաստատում են միջազգային հանրության ջանքերի միավորման հրատապությունը”,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին