Ջեն Պսակի. ԱՄՆ շարունակելու է խրախուսել երկխոսությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ - Mediamax.am

3903 դիտում

Ջեն Պսակի. ԱՄՆ շարունակելու է խրախուսել երկխոսությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ


Ջեն Պսակին
Ջեն Պսակին

Լուսանկարը` http://i.huffpost.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ շարունակելու է խրախուսել Երեւանին եւ Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կառուցողական քայլեր ձեռնարկելու հարցում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Պսակին՝ ներկայացնելով պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ օրեր առաջ Փարիզում կայացած հանդիպումը

 

«Կողմերը կարող են հիմնվել այս տարվա ընթացքում նախագահների միջեւ կայացած երեք հանդիպումների ազդակների վրա՝ ձեռնարկելով վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, եւ դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսության միջոցով: Պետքարտուղար Ջոն Քերին եւս հանդիպել էր նախագահների հետ Ուելսում: Կողմերը կարող են անցնել բուն բանակցային գործընթացին՝ առաջ մղելու հակամարտության խաղաղ եւ հարատեւ կարգավորումը: Մենք կխրախուսենք սա երկխոսության միջոցով»,- ասել է Ջեն Պսակին:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով նախագահների փարիզյան հանդիպումը, բնորոշել էր այն որպես «օգտակար, անկեղծ եւ կառուցողական»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին