Հայաստանը բարձրաձայնելու է Սիրիայի խնդիրների մասին - Mediamax.am

6217 դիտում

Հայաստանը բարձրաձայնելու է Սիրիայի խնդիրների մասին


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանը շարունակելու է Սիրիայի խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է Դամասկոսում՝ Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալլեմի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

 

ՀՀ ԱԳ ղեկավարը նշել է, որ Հայաստանում խորապես մտահոգված են Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով բազմաթիվ զոհերով եւ արհավիրքներով։

 

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ ահաբեկիչների վայրագություններից զերծ չի մնացել նաեւ Դեյր Զորի՝ Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

 

«Մեր մշտական մտահոգության առարկա է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի եւ մյուս փոքրամասնությունների վիճակը։ Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

 

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման եւ բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին