Իրաքի Քրդստանը ցանկանում է խորացնել կապերը Հայաստանի հետ - Mediamax.am

8359 դիտում

Իրաքի Քրդստանը ցանկանում է խորացնել կապերը Հայաստանի հետ


Ալի Սինդին եւ Հովիկ Աբրահամյանը
Ալի Սինդին եւ Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը:

 

Ալի Սինդին նշել է, որ Քրդստանը շահագրգռված է ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները:

 

Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով կարեւորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ եւ քուրդ գործարար շրջանակների միջեւ ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների եւ հանդիպումների կազմակերպումը:

 

Միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2015 թ. աշնանը Բաղդադում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին