ՀՀ եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել վիճակը տարածաշրջանում - Mediamax.am

3548 դիտում

ՀՀ եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել վիճակը տարածաշրջանում


Էդվարդ Նալբանդյանը եւ Գեորգի Կվիրիկաշվիլին
Էդվարդ Նալբանդյանը եւ Գեորգի Կվիրիկաշվիլին

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, քննարկվել են ՀՀ նախագահի` Թբիլիսի կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

 

Կողմերը կարեւորել են բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։

 

Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին