Մոսկվան մերժել է Էրդողան-Պուտին հանդիպման առաջարկը - Mediamax.am

3362 դիտում

Մոսկվան մերժել է Էրդողան-Պուտին հանդիպման առաջարկը


Լուսանկարը` http://www.ilgiornale.it/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսական կողմը մերժել է Անկարայի նախաձեռնությունը՝ Փարիզում ընթացող կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակներում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի հանդիպման անցկացման վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Էրդողան-Պուտին հանդիպում ծրագրված չէ:

 

«Նման հանդիպում չի լինի: Նման շփումների մասին խոսք չի գնում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Միեւնույն ժամանակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ առաջնորդը Փարիզում, ամենայն հավանականությամբ, կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին