ԵԱՀԿ-ն դատապարտել է թուրքական թերթերի վրա հարձակումները - Mediamax.am

4311 դիտում

ԵԱՀԿ-ն դատապարտել է թուրքական թերթերի վրա հարձակումները


Դունյա Միյատովիչը
Դունյա Միյատովիչը

Լուսանկարը` wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անընդունելի է համարել Թուրքիայում որոշ լրատվամիջոցների նկատմամբ իրականացված հարձակումները եւ կոչ արել անհապաղ հետաքննել այդ դեպքերը:

Այսօր առավոտյան մի փումբ անձինք կրակ են բացել եւ պայթուցիկ սարքեր նետել Ստամբուլում «Յենի Աքիթ» եւ «Յենի Շաֆակ» թերթերի խմբագրության շենքերի ուղղությամբ: «Աքիթ Մեդիա Գրուպ» ընկերության շենքը եւս ենթարկվել է հարձակման:

 

«Լրատվամիջոցների դեմ ուղղված հարձակումներն անընդունելի են, քանի որ դա կարող է խոցելի դարձնել Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատության հետ կապված իրավիճակը»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

 

Նա հորդորել է Թուրքիայի իշխանություններին անհապաղ պատասխանատվության ենթարկել այդ հարձակումներն իրականացնողներին, ինչպես նաեւ 2015թ. սեպտեմբերին «Հուրիյեթ» թերթի կենտրոնական գրասենյակի վրա հարձակման հեղինակներին:

 

«Անկախ նրանից՝ մենք համաձայն ենք, թե ոչ այս կամ այն թերթի խմբագրական քաղաքականության հետ, բռնությունը երբեք չի կարող պատասխան լինել»,- ասել է Դունյա Միյատովիչը:

 

Նա ընդգծել է, որ մտահոգությամբ է հետեւում վերջին շրջանում Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատության բնագավառում առկա մարտահրավերներին:

 

«Իշխանությունները պետք է բազմապատկեն ջանքերը եւ երաշխավորեն անվտանգ եւ ազատ աշխատաքային պայմաններ լրագրողների համար»,- ասել է Դունյա Միյատովիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին