ԵԱՀԿ ԽՎ նախագահին են ներկայացվել Բաքվի ագրեսիայի հետեւանքները - Mediamax.am

8036 դիտում

ԵԱՀԿ ԽՎ նախագահին են ներկայացվել Բաքվի ագրեսիայի հետեւանքները


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամբողջովին սատարում է Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին այսօր Հելսինկիում հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

 

Իլկա Կաներվան ընդգծել է, որ ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումն անընդունելի է:

 

Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետեւանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

 

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին