ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ նոր ռազմավարությունը - Mediamax.am

9052 դիտում

ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ նոր ռազմավարությունը


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների երեւանյան հանդիպման ուշադրության կենտրոնում ՀԱՊԿ մինչեւ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունն էր:

«Անցյալ սեպտեմբերից Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, այս տարվա հոկտեմբերին, Հայաստանում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, ուստի մեր այսօրվա հանդիպմանը քննարկեցինք պետությունների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

«Հայաստանը մշտապես ակտիվ եւ նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ երկրների միջեւ համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։ Բոլորս համակարծիք էինք, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է առաջին հերթին կազմակերպության անդամ երկրների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացումից»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

 

ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդունվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման եւ սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին