Նալբանդյանը պարգեւատրվել է ՌԴ Բարեկամության շքանշանով - Mediamax.am

7730 դիտում

Նալբանդյանը պարգեւատրվել է ՌԴ Բարեկամության շքանշանով


Սերգեյ Լավրովը եւ  Էդվարդ Նալբանդյանը
Սերգեյ Լավրովը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պարգեւատրվել է Ռուսաստանի Բարեկամության շքանշանով։

Համապատասխան հրամանագիր է այսօր ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Հրամանագրի տեքստում ասված է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը պարգեւատրվել է «ՌԴ-ի հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»։

 

Նույն ձեւակերպմամբ Բարեկամության շքանշանով պարգեւատրվել են նաեւ Չինաստանի եւ Լաոսի խորհրդարանի նախագահները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին