Քերի. «Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել» - Mediamax.am

7542 դիտում

Քերի. «Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել»


Սերժ Սարգսյանը եւ Ջոն Քերին
Սերժ Սարգսյանը եւ Ջոն Քերին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել ուղերձով Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

«Նախագահ Օբամայի ու Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին:

 

Միացյալ Նահանգները խորապես արժեւորում է Հայաստանի հետ իր ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, եւ իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել ձեզ հետ՝ աջակցելու բարեկեցության, ամուր ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ու տարածաշրջանային խաղաղության կայացման ընդհանուր նպատակներին:

 

Մենք գնահատում ենք Հայաստանի հետեւողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը:

 

Մենք նաեւ երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում կենսունակ ու մեծ ձեռքբերումների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար:

 

Այս գեղեցիկ տոնի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում հայ ժողովրդին, ցանկանում  խաղաղություն ու բարօրություն առաջիկա տարում», - ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին