Նյու Յորքում հանդիպել են ՀԱՊԿ ԱԳ նախարարները - Mediamax.am

7040 դիտում

Նյու Յորքում հանդիպել են ՀԱՊԿ ԱԳ նախարարները


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում նախագահել է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։

 

Նախարարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

 

Քննարկվել են հոկտեմբերին Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ ՀԱՊԿ մյուս կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին