ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ բարեփոխումներին, ասել է Մոգերինին - Mediamax.am

8186 դիտում

ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ բարեփոխումներին, ասել է Մոգերինին


Ֆեդերիկա Մոգերինին
Ֆեդերիկա Մոգերինին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքների շրջանակում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է սատարել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին։

 

Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է նոր ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նշելով, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարեւոր քայլ էր։

 

Կողմերը գոհունակություն են հայտնել սեպտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցությունների կապակցությամբ:

 

Կարեւորվել է հոկտեմբերի վերջին Երեւանում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մոտ ապագայում։

 

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է նաեւ ԼՂ շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին