Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Հալեպի իրադրությամբ - Mediamax.am

4205 դիտում

Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Հալեպի իրադրությամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:

«Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաեւ հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետեւանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:

 

Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների եւ տուժածների ընտանիքներին եւ հարազատներին։

 

Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում եւ հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին