Կարապետյանը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ կապերին, ասել է Սվիտալսկին - Mediamax.am

7848 դիտում

Կարապետյանը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ կապերին, ասել է Սվիտալսկին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ մեծապես կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք հիմնված են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Այս մասին վարչապետն ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը տնտեսական համագործակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, շարժունակության, արդյունավետ կառավարման եւ այլ բնագավառներում:

 

Նշելով, որ առաջիկայում տեղի է ունենալու ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը՝ ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը:

 

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է  ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման եւ այլ ուղղություններով:

 

Պյոտր Սվիտալսկին էլ հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի նշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնում նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա խորացմանը:

 

Դեսպանը նշել է, որ այսօր առկա ՀՀ-ԵՄ հագեցած օրակարգը կարող է նախանշել այն հեռահար ծրագրերը, որոնք կամրագրվեն շրջանակային նոր համաձայնագրում:

 

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է համագործակցել գործադիրի հետ ՓՄՁ-ների զարգացմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն հարցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին