Կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը - Mediamax.am

8402 դիտում

Կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում կայացել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը:

«Քննարկվել են համաձայնագրի նախագծի տարբեր բաժիններին առնչվող հարցեր։ Տեղի է ունեցել նաեւ լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են մի շարք ոլորտների շուրջ բանակցությունների արդյունքները եւ նախանշել են հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։ Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ դեկտեմբերին», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին