Հանդիպել են Հայաստանի եւ Կոսովոյի ԱԳ ղեկավարները - Mediamax.am

6731 դիտում

Հանդիպել են Հայաստանի եւ Կոսովոյի ԱԳ ղեկավարները


Էդվարդ Նալբանդյանը եւ Էնվեր Հոջան
Էդվարդ Նալբանդյանը եւ Էնվեր Հոջան

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ:

«Զրույցի ընթացքում կարեւորվեց պարբերական հանդիպումների անցկացումը՝ միմյանց դիրքորոշումների ծանոթանալու եւ տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու առումով», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2014թ. սեպտեմբերին Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում, հանդիպել էր Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։

 

Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին