Հայաստանը պետք է բարելավի իր համբավը, ասել է ԱՄՆ դեսպանը - Mediamax.am

exclusive
7946 դիտում

Հայաստանը պետք է բարելավի իր համբավը, ասել է ԱՄՆ դեսպանը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանը միջազգային ներդրողներին ներգրավելու համար «պետք է բարելավի իր համբավը»:

Այս մասին դեսպանն ասել է Մեդիամաքսի հետ զրույցում:

 

«Միջազգային գործարարները ներդրումներ են կատարում այնպիսի վայրերում, որտեղ կա տնտեսական եւ քաղաքական կայունություն եւ որտեղ վստահ են, որ պաշտպանված կլինեն իրավունքի գերակայության միջոցով»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

Դեսպանի խոսքով՝ ներդրողներին ներգրավելու համար իր համբավը բարելավելու նպատակով Հայաստանին անհրաժեշտ է ամրապնդել մտավոր սեփականության իրավունքի կիրառումը, ձեւավորել խաղի հավասար պայմաններ հատկապես տնտեսության այն ոլորտներում, որոնք վերահսկվում են քաղաքական կապեր ունեցող գործարարների կողմից:

 

«Անհրաժեշտ է լուծել կոռուպցիոն հիմնախնդիրն այնպիսի կարեւորագույն ասպարեզներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային եւ մաքսային գործառնությունները, այդ թվում՝ մաքսային արժեքի սահմանման, դասակարգման եւ աուդիտային ռեժիմների թափանցիկության ապահովումը»,- նշել է Ռիչարդ Միլսը:

 

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում ամերիկացի ներդրողների համար կան ճիշտ այնպիսի հնարավորություններ, ինչպես ԱՄՆ-ում ՝ հայկական ընկերությունների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին