Վիգեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի եւ պատրիարքի հետ - Mediamax.am

9221 դիտում

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի եւ պատրիարքի հետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:

 

Կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։

 

Դեկտեմբերի 21-ին կայացել է նաեւ Վիգեն Սարգսյանի հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

 

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, անդրադարձ է կատարվել երկու բարեկամ ժողովուրդների զորացման ու ամրապնդման, համամարդկային արժեքների վրա հիմված համագործակցությունը զորացնելու հնարավորություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին