ՀՀ նախագահը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին - Mediamax.am

3519 դիտում

ՀՀ նախագահը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նիստին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Նիստին ներկա է եղել նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքներն էլ ավելի կխթանեն ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների տնտեսական փոխգործակցությունը:

 

Պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահին` երեկ Սոչիում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի եւ վթարի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

 

ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

 

Նիստը վարում է կազմակերպությունում նախագահող երկրի՝ Ղազախստանի նախագահը:

 

Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձեւաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին