ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Տավուշի միջադեպը «սադրանք» է անվանել - Mediamax.am

11009 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Տավուշի միջադեպը «սադրանք» է անվանել


ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայկական Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած զինված միջադեպը սադրանք է անվանել:

ՀԱՊԿ-ի կայքում տեղադրված է Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունը, կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ:

 

 

«ՀԱՊԿ քարտուղարությունը առանձնահատուկ մտահոգությամբ ընկալեց Հայաստանի Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում կատարված այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրիչ՝ հատկապես հաշվի առնելով այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած բավականին ծանր միջադեպը, որի ընթացքում կիրառվել էին ծանր զինատեսակներ եւ զրահատեխնիկա: Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաեւ մի շարք պետությունների ղեկավարների կողմից ձեռնարկված ջանքերի շնորհիվ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է վերջապես ավելի ակտիվ ընթանար: Սակայն հրադադարի մասին տարածաշրջանից վերջերս եկող զեկույցները պայմանավորվածությունների պարբերական խախտումների մասին, առավել եւս դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ մտահոգություն են առաջացնում», - նշվում է մեկնաբանության մեջ:

 

Մեդիամաքսը նշում է, որ մեկնաբանության մեջ Լեռնային Ղարաբաղը հիշատակվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին